ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի օրը բանաձեւ է ընդունել, որով կոչ է արվում՝ Վրաստանին եւ Ուկրաինային ընդգրկել ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագրում: Ինչպես հաղորդել է Ներկայացուցիչների պալատի աշխատակազմի ներկայացուցիչը, Ֆլորիդայի նահանգից դեմոկրատ Ռոբերտ Ուեքսլերի նախաձեռնությամբ մշակված փաստաթուղթը, որը պարտադիր ուժ չունի ԱՄՆ-ի գործադիր իշխանության համար, ընդունվել է առանց ձայների հաշվման: Այս տարի ավելի վաղ համանման մի բանաձեւ ստացել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի աջակցությունը: Դրա հեղինակը Վերին պալատում դարձել է Ինդիանայի նահանգից հանրապետական Ռիչարդ Լուգարը: