Բժիշկ հոգեբույժի խորհուրդը

04/04/2008

Հայտնի բժիշկ հոգեբույժ Զուրաբ Կեկելիձեն մարդկանց առաջարկում է փոխել երկարամյա սովորություն դարձած ամառային արձակուրդները եւ մտածել գարնանը արձակուրդ գնալու մասին, հատկապես՝ մարտ եւ ապրիլ ամիսներին, որը շատ ճիշտ պրոֆիլակտիկա կլինի նյարդերի համար: Գարնանն իսկապես շատ սրացումներ են լինում: Պետք է ավելի շատ հանգստանալ եւ ավելորդ ծանրաբեռնվածությունից խուսափել: Կեկելիձեն նշում է, որ գարնանը կարող են սրանալ ոչ միայն սոմատիկ հիվանդությունները, այլեւ կարող է խախտվել մարդու հոգեկան հավասարակշռությունը: