«Համանախագահող երկրները, որոնք այդպես էլ չկարողացան 15 տարվա ընթացքում գտնել ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ լուծման ուղիները, կասկածի տակ դրեցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված ադրբեջանական կողմի բանաձեւը»,- հայտարարել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն` նշելով, թե ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւը փաստաթուղթ է, որը «ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ծրագիր է բովանդակում»: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները չպետք է այդպես վարվեին: Նոր արյունահեղությունը կանխելու փոխարեն՝ նրանք, ընդհակառակը, միակողմանի դիրք բռնեցին բանաձեւի նկատմամբ, եւ այդպիսով նրանց գործողություններն ուղղված են նոր պատերազմի բորբոքմանը»,- հայտարարել է Սաբիրօղլուն: