Թեկնածուն Յովանովիչն է

02/04/2008

ԱՄՆ նախագահի կայքէջի համաձայն` Ջորջ Բուշը պատրաստվում է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում առաջադրել Մարի Յովանովիչի թեկնածությունը: Մ.Յովանովիչը ներկայումս Ղրղըզստանում ԱՄՆ դեսպանն է, իսկ մինչ այդ նա եղել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի քաղաքական հարցերով ավագ խորհրդականը, ինչպես նաեւ Կիեւում դեսպանի տեղակալն է եղել: Ըստ արարողակարգի` ՀՀ կառավարության համաձայնության ստացումից հետո դեսպանի թեկնածությունը պետք է դրվի Սենատի հաստատմանը: Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի հետկանչից հետո Սենատին ներկայացված Ռիչարդ Հոգլանդի թեկնածության քննարկումը 2 անգամ սառեցվեց սենատոր Բոբ Մենենդեզի կողմից, ապա հետկանչվեց Բուշի կողմից: