Եվս 30 գործ

02/04/2008

Առաջիկա շաբաթվա ընթացքում հետընտրական զարգացումներին առնչվող 30 մեղադրյալների քրեական գործերը կուղարկվեն դատարաններ: Այս մասին երեկ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նա նաեւ հավաստիացրել է, որ «հրապարակային դատավարությունների ընթացքում հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալ քրեական գործերով ձեռք բերված ապացույցներին»: «Առանց հիմնավոր ապացույցների որեւէ քր.գործ դատարան չի ուղարկվի, մեղադրանքներ են առաջադրվում բացառապես քրեորեն հետապնդելի կոնկրետ գործողություններ կատարելու համար, եւ որեւէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվի իր հայտնած քաղաքական կողմնորոշումների կամ հանրահավաքներին մասնակցելու համար»,- Ագոյի խմբին ասել է նա: