Հաղթել է

02/04/2008

Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը շաբաթ օրը, 7-րդ անգամ պաշտպանելով IBF վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը, Գերմանիայում հաղթանակ է տարել ամերիկացի Էլվին Այալայի նկատմամբ: Մրցամարտը 12-րդ ռաունդում ավարտվել է նոկաուտով: IBO մրցակարգում Արթուր Աբրահամը երկրորդն է ամերիկացի Քելի Պավլիկից հետո: Ամռանը Աբրահամը հանդես է գալու Նյու Յորքի հանրահայտ «Մեդիսոն Սքուեր Գարդեն» դահլիճում, սակայն առայժմ պարզ չէ, թե ով է լինելու նրա մրցակիցը: «Ցանկանում եմ հանդիպել Պավլիկի հետ»,- «Ասոշիեյթեդ փրեսին» ասել է Աբրահամը: