Ընդդիմադիր ներկայացող պատգամավորներ, հաճախ իշխանամետ ելույթներ են
ունենում կամ կարեւոր պահերին անցնում ընդհատակ: Մասնավորապես, Մանուկ
Գասպարյանի դեպքում՝ իմացանք, որ նրա որդին 4-5 տարի է Մաքսային
համակարգում որպես տեսուչ է աշխատում: Այս հանգամանքը պատգամավոր հորը
որոշ դեպքերում ստիպում է լռել: Մանուկ Գասպարյանի նման էլի կան
ընդդիմադիր «խաղեր տվող» պատգամավորներ, որոնց հարազատներն աշխատում են
իշխանական տարբեր օղակներում: Հաճախ էլ այդ պատգամավորների լռության
պատճառը սեփական բիզնեսն է կամ մութ անցյալը: Եթե խոսեն՝ կհիշեցնեն այդ
անցյալը, կամ բիզնեսին կխանգարեն, կամ էլ հարազատներին գործից կազատեն: