Ծանրաբեռնվածությո՞ւն, թե՞ թերզինում

02/04/2008

Երեկ ամբողջ օրն «ԱրմենՏելի» բջջային կապը գտնվում էր կիսախափանված վիճակում: Ժամերով հնարավոր չէր զանգահարել: Ընկերության մամուլի բաժնից նախ տեղեկացրին, որ այդ վիճակում է միայն Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների մի հատվածը: Ավելի ուշ ասացին, թե բջջային կապի որակը վատացել է ամբողջ Երեւանում, եւ դրա պատճառը ծանրաբեռնվածությունն է: Ծանրաբեռնվածության պատճառով բջջային կապը խափանվում է հիմնականում տոնական օրերին, երբ գրեթե բոլոր բաժանորդները փորձում են հեռախոսազանգերով կամ հաղորդագրություններով միմյանց շնորհավորել: Սակայն երեկ, ինչպես գիտենք, տոն չէր, եւ պարզ չէր, թե ինչո՞ւ էին անընդհատ զանգահարում «ԱրմենՏելի» բջջային կապի բաժանորդները: Չի բացառվում նաեւ այն տարբերակը, որ կապի խափանման պատճառը ոչ թե ծանրաբեռնվածությունն է, այլ տեխնիկական թերզինումը: