«Hope For The City»-ն համագործակցելով «United Armenian Fund»-ի եւ «Cafesjian Family Foundation»-ի հետ, ՀՀ կառավարության հումանիտար օգնության կենտրոնական կոմիտեին է նվիրաբերել ավելի քան 3,000,000 ԱՄՆ դոլար արժողությամբ կարեւոր նշանակություն ունեցող դեղորայք: Ի հավելումն, մարտ ամսվա ընթացքում ՀՀ է ուղարկվել ավելի քան 500,000 ԱՄՆ դոլար արժողությամբ վեց կոնտեյներ բժշկական սարքավորում եւ օգնություն, ինչպես նաեւ՝ հատուկ նշանակության սնունդ: Հակասնկային, պենիցիլին եւ հակաինֆեկցիոն դեղորայքը ՀՀ Առողջապահության նախարարության միջոցով կբաժանվի ՀՀ տարբեր հաստատություններին: «Մենք ուրախ ենք Հայաստանում կարիքավորներին նվիրաբերել թանկարժեք, կյանքի համար էական նշանակություն ունեցող դեղորայք: «Hope For The City»-ն ՀՀ-ում իր գործունեությունն իրականացնում է 2004 թվականից ի վեր եւ «Cafesjian Family Foundation»-ի աջակցությամբ նվիրաբերել է ավելի քան 25 միլիոն ԱՄՆ դոլար արժողության դեղորայք, բժշկական սարքավորումներ, պատրաստի արտադրանք եւ այլ տեսակի հումանիտար օգնություն: Բժշկական սարքավորումներով եւ պատրաստի արտադրանքով լի երեք կոնտեյներ կաջակցեն տարբեր բժշկական հաստատությունների, այդ թվում` «Armenian Austrian Medical Association»-ին, «St. Nerses the Great Hospital»-ին եւ «Armenian Relief Development Agency»-ին»: «Hope For The City»-ն հումանիտար օգնությամբ զբաղվող կազմակերպություն է, որը հիմնադրվել է Դենիս եւ Մեգան Դոյլերի կողմից` նրանք պայքարում են աղքատության, սովի եւ հիվանդությունների դեմ: «Hope For The City»-ն իր ստեղծման օրից ամբողջ աշխարհով մեկ նվիրաբերել է 400 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողության ապրանք: «United Armenian Fund»-ը Ամերիկայում Հայկական Ժողովի միացյալ ուժ է, այդ թվում` «Armenian General Benevolent Union»-ի, «Armenian Relief Society»-ի, «Diocese of the Armenian Church of America»-ի, «Prelacy of the Armenian Apostolic Church of America»-ի եւ «Lincy Foundation»-ի: Իր հաստատումից` 1989 թվականից սկսած, «United Armenian Fund»-ը Հայաստան է ուղարկել ավելի քան 520 միլիոն ԱՄՆ դոլար արժողության հումանիտար օգնություն` 146 օդային եւ 1546 ջրային բեռնափոխադրման միջոցով: