Համաձայնեցրել են

02/04/2008

Ռուսաստանը, Իրանը եւ Ադրբեջանը «Հյուսիս-Հարավ» միջազգային փոխադրամիջանցքի նախագծի իրացման շրջանակներում համաձայնեցրել են Ղազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության կոնսորցիումի ստեղծման պայմանները: Փոխըմբռնման մասին համապատասխան հուշագիրը շաբաթ օրը Թեհրանում ստորագրել են երեք երկրների երկաթուղային կազմակերպությունների ղեկավարները: «Ռուսաստանի երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի հավաստմամբ, ով բանակցություններում ներկայացնում էր ՌԴ պատվիրակությունը, համատեղ աշխատանքային խմբին մեկ ամիս է տրվել փաստաթղթերի պատրաստման համար, եւս մեկ ամիս՝ դրանց քննարկման համար, որպեսզի արդեն ստորագրվի պայմանագիր: Գնահատելով Հյուսիս-Հարավ» միջազգային փոխադրամիջանցքի նախագծի իրացման հեռանկարները՝ Յակունինը նշել է, թե դրա օգտագործումը նշանակում է, որ «Հելսինկիից մինչեւ Հնդկական օվկիանոս լրացուցիչ կարող են փոխադրվել եւս առնվազն 20 մլն տոննա բեռներ»: