Գյումրիի Կ. Դեմիրճյան փողոցի թիվ 51 տանը մարտի 29-ին հայտնաբերվել են ամուսիններ՝ 1949թ. ծնված Մկրտիչ եւ 1954թ. ծնված Ասյա Աղաբաբյանների դիակները: Շիրակի մարզի ոստիկանության քննչական բաժնի փոխանցմամբ, ըստ դատաբժշկական նախնական հետազոտման` ամուսինների մոտ հայտնաբերվել են պայթյունի հետեւանքով առաջացած վնասվածքներ: Գազի բալոնի հետեւանքով առաջացած պայթյունը հերքվում է Շիրակի մարզի քննչական բաժնի կողմից: Դեպքի առթիվ հարուցվել է քր.գործ: