Բաղդասարովը համոզված է

30/03/2008

Բրիտանական «Էկոնոմիստ» պարբերականին տված հարցազրույցում գործարար Միխայիլ Բաղդասարովն ասել է, թե ՀՀ վարչապետ կնշանակվի ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը: Ըստ պարբերականի` ՀՀ գործող վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի մերձավոր Մ. Բաղդասարովը համոզմունք է հայտնել, թե նորընտիր նախագահը տեղ կտա Արեւմուտքում ուսում ստացած երիտասարդ տեխնոկրատներին եւ վարչապետ կնշանակի շուկայական բարեփոխումների կողմնակից Տիգրան Սարգսյանին: