Փարիզում գտնվող Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին երեկ Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից հեռակա կարգով դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Ապրիլի 16-ին դատարանը պետք է որոշում կայացնի նրա էքստրադիցիայի վերաբերյալ: Դատարանը գտել է, որ Օքրուաշվիլին եւ Վրաստանի նախագահի նախկին խոսնակ Դմիտրի Կիտոշվիլին ստիպել են գործարար Ջեմալ Սվանիձեին հրաժարվել «Ջեոսել» ընկերության բաժնետոմսերից: Կիտոշվիլին դատապարտվել է 5 տարվա պայմանական ազատազրկման եւ 7000 դոլարի տուգանքի: