Մարտի 28-ի լուսադեմին ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի շենք են մուտք գործել դիմակավորված անձինք, եւ ահաբեկելով, դաժան ծեծի ենթարկելով պահակին` ստիպել են ֆեդերացիայի նախագահի ու հաշվապահության սենյակների բանալիներն իրենց տրամադրել: Ըստ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի` հաշվապահության սենյակից նրանք գողացել են 3,5 մլն դրամ: Կատարվում է հետաքննություն: