Նախօրեին շուրջ 80 մարդ է ձերբակալվել Մինսկում ընդդիմության կազմակերպած ցույցին մասնակցելու համար: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է Բելառուսի ներքին գործերի նախարար Վլադիմիր Նաումովը: Ըստ նախարարի, ցուցարարները ձերբակալվել են «համառ անհնազանդության» եւ իրավապահներին «ակտիվ դիմադրություն» ցուցաբերելու համար: Սակայն, ըստ ընդդիմության կողմնակիցների` ձերբակալվածների թիվը 100-ից ավելի է: Նման հավաքների նկատմամբ կառավարության սահմանած արգելքին հակառակ՝ Մինսկի կենտրոնում անցկացված ցույցի հազարավոր մասնակիցները ցրվել են միայն մահակներով զինված ոստիկանների կողմից ուժի գործադրումից հետո, ինչի հետեւանքով, ըստ լրահոսի` կան նաեւ վիրավորներ: