Դոլարի նոր անկում

28/03/2008

Երեքշաբթի օրը Եվրոպական արժութային շուկայի աշխատանքի ավարտին եվրոյի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի նոր անկում է տեղի ունեցել: Երեկ 1 եվրոյի դիմաց տալիս էին 1,5623 դոլար, այսինքն` երեքշաբթի օրվա առեւտրաշրջանի ընթացքում դոլարը եվրոյի նկատմամբ կորցրել է իր արժեքի 1,23 %-ը: ԱՄՆ արժույթից ներդրողների արտահոսքը պայմանավորված է ԱՄՆ էկոնոմիկայի հեռանկարների վատթարացմամբ, ինչը դրսեւորվել է փետրվարին ամերիկացիների սպառողական վստահության մակարդակի անկմամբ: Դրա հետեւանքով արժութային շուկաներում ուժեղացել են ԱՄՆ Համերկրային պահուստային համակարգի կողմից դոլարի բանկային հաշվադրույքի հերթական եւ մոտալուտ նվազեցման սպասումները: