Կիպրոսը չի ճանաչում

28/03/2008

Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը հայտարարել է, որ Կիպրոսը չի կարող ճանաչել Սերբիայից Կոսովոյի միակողմանի կարգով հռչակված անկախությունը: «Կիպրոսը՝ որպես մի պետություն, որի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ոտնահարվում են ահա արդեն 34 տարի, չի կարող ճանաչել Սերբիայի ու նրա տարածքային ամբողջականության դեմ ուղղված անջատողական գործողությունների արդյունքները»,- ասել է Խրիստոֆիասը Ռուսաստանում հրատարակվող «Էլլադա» ամսագրին տված հարցազրույցում: