Գարնանային արագ պատրաստվող դիմակներ

28/03/2008

Շատ արագ դեմքի մաշկը թարմանում եւ հոգնածությունից ազատվում է կարտոֆիլի դիմակի օգնությամբ: Տաք կարտոֆիլը տրորել, ավելացնել 1 ձվի դեղնուց ու մի քիչ կաթ, այնքան, որ ստացվի մածուցիկ զանգված: Դիմակը գոլ վիճակում քսել դեմքին ու պահել 15 րոպե: Լվանալ գոլ ջրով, հետո եռացրած-սառեցրած ջրով: Նաեւ շատ օգտակար է լվացվել այն ջրով, որի մեջ եփվել է կարտոֆիլը: Գարնանային չոր մաշկը կարելի է վերականգնել, եթե դեմքը պարբերաբար մաքրեք բուսական յուղով:

Յուղոտ մաշկին գարնանը շատ լավ օգնում է կանթեղախոտի եւ կատվալեզվի թուրմից պատրաստված սառույցը: Կարելի է օգտագործել սպիրտային բաղադրությամբ քսուքներ: