Մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով տուժած անձանից 8-ը դեռեւս գտնվում են Երեւանի տարբեր հիվանդանոցներում: Նրանցից երեքը, որոնց վիճակը շարունակում է մնալ ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում: Հիվանդներից 6-ը շարքային քաղաքացիներ են, մեկը` զինծառայող, իսկ մյուսը` ոստիկան: