Բողոքի ցույց

26/03/2008

Երեկ Հրազդան քաղաքի Վանատուր գյուղում տեղի է ունեցել բողոքի ցույց պատգամավոր Սասուն Միքայելյանի ձերբակալման դեմ: Ցուցարարները պահանջել են ազատ արձակել մարտի 12-ին ձերբակալված իրենց պատգամավոր Սասուն Միքայելյանին: Ըստ «Ազատության»` բողոքի ակցիային մասնակցել է մի քանի տասնյակ մարդ: «Իրավապահները չեն խոչընդոտել ցուցարարներին»,- հաղորդում է «Ազատությունը»: Հիշեցնենք, Ս. Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններ անելու համար: