Հայաստանի ավելի քան 100 հասարակական կազմակերպություններ երեկ հանդես են եկել հայտարարությամբ` ընդգծելով, թե քաղաքական հարցերը պետք է լուծվեն քաղաքական դաշտում, իսկ իրավական խնդիրները՝ իրավական ճանապարհով: «Անհրաժեշտ ենք համարում այնպիսի գործողությունների եւ միջոցառումների իրականացումը, որոնք կապահովեն իրավական հարցերը իրավական ճանապարհով, իսկ քաղաքական խնդիրները բացառապես քաղաքական դաշտում հանգուցալուծելու հնարավորությունը, քաղաքական առողջ մրցակցությունը, հասարակական համախմբումն ու հասարակական համերաշխությունը: Հուսով ենք, որ ստեղծված իրավիճակը հաղթահարելու ճանապարհին կարեւոր դերակատարություն կարող է ունենալ քաղաքական համաձայնության հենքի վրա ձեւավորված քաղաքական կոալիցիան, որն իր գործունեության առաջնահերթություններն է հռչակել համընդհանուր եւ հասցեագրված բարեփոխումների իրականացումը, եւ պետք է պատշաճ պատասխանատվություն ու հետեւողականություն ցուցաբերի դրանք կյանքի կոչելու համար»,- ասված է հայտարարության մեջ: