«Այն, ինչ դուք անում եք այսօր՝ ճշմարիտ տեղեկատվությունը թաքցնելը եւ օրվա իշխանություններին հաճո միակողմանի ինֆորմացիայի մատուցումը, դուրս է լրագրողի առաքելության մասին մեր պատկերացումների, լրագրողական էթիկայի եւ բարոյականության սահմաններից»,- ասվում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մի խումբ ուսանողների՝ «Հայլուրին» ուղղված բաց նամակում: Նաեւասվում է. «Իրականությունը ձեզ կարեւոր երկընտրանքի առաջ է կանգնեցրել՝ մաքրել լրատվությունը պատվիրված, շինծու բեմադրություններից եւ մատուցել անաչառ, երկկողմանի լրատվություն կամ վերջնականապես եւ անդառնալիորեն կորցնել մարդկանց հավատն ու վստահությունը ոչ միայն ձեր, այլեւ առհասարակ լրագրողի մասնագիտության նկատմամբ, ինչի ականատեսն ենք այսօր: Լավ հիշեք Գարեգին Նժդեհի խոսքերը. «Եղիր ազատ… Գիտակից ստրուկի եւ հանցագործի միջեւ ոչ մի տարբերություն չկա»»: