Ավտովթար

26/03/2008

Աշտարակ-Երեւան ավտոճանապարհին մարտի 23-ին` ժամը 18:40-ին, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի «11 ՏՍ 152» պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հանդիպակաց գոտի եւ շրջվել: ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Փրկարար ծառայության փոխանցմամբ` պատահարի հետեւանքով վարորդը` 1985թ. ծնված Արսեն Հովհաննիսյանը, տեղում մահացել է, իսկ ուղեւորներ`1972թ. ծնված Արման Միքայելյանը, 1979թ. ծնված Արման Հակոբյանը, 1982թ. ծնված Արման Գաբրիելյանը, 1987թ. ծնված Լիանա Մաչկարյանը եւ 1989թ. ծնված Մարինե Մարտիրոսյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց: Ժամը 19:20-ին Մ. Մարտիրոսյանը հիվանդանոցում մահացել է, մյուս տուժածների վիճակը միջին ծանրության է: