Ինչպե՞ս է ձեւավորվում «համերաշխության մթնոլորտը»

25/03/2008

Երեկ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Օրինաց Երկիր» կուսակցությունների ղեկավարները կառավարության շենքում ստորագրեցին քաղաքական կոալիցիա ձեւավորելու մասին համաձայնագիր, որում, ի թիվս կոալիցիայի ստեղծման այլ նպատակների, ընդգծվում է

«հասարակության ներսում սոցիալական գործընկերության եւ համերաշխության մթնոլորտի ձեւավորման» անհրաժեշտությունը: Համաձայնագրի ստորագրումից ժամեր անց Հայաստանի մի շարք քաղաքացիներ, ի նշան մարտի լույս 2-ի գիշերվա դեպքերի զոհերի հիշատակի, ցանկանում էին մոմեր վառել Ազատության հրապարակում: Սակայն հայրենի իրավապահները, թերեւս, առաջնորդվելով «հասարակության ներսում սոցիալական գործընկերության եւ համերաշխության մթնոլորտի ձեւավորման»` արդեն կոալիցիոն տրամաբանությամբ, մարդկանց հեռացրեցին Ազատության հրապարակից` հընթացս նաեւ էլեկտրաշոկ կիրառելով ակցիայի մասնակիցներից ոմանց նկատմամբ: