Անձնական մոտիվո՞վ

25/03/2008

Մոսկվայի իր բնակարանում սպանված է հայտնաբերվել Ռուսաստանի «Առաջին ալիքի» հատուկ թղթակից, ծագումով դաղստանցի 32-ամյա Իլիաս Շուրպաեւը: Իրավապահները նշում են, որ Շուրպաեւին հավանաբար սպանել են անձնական մոտիվով, իսկ մարդասպաններին ամենայն հավանականությամբ իր բնակարան է ներս թողել հենց ինքը` Շուրպաեւը, քանի որ նա երեկոյան զանգահարել է շենքի պահակին եւ խնդրել, որ նա ներս թողնի 2 երիտասարդի, հավանաբար՝ ծագումով կովկասցի: Մարդասպանները դանակի հարվածներ են հասցրել եւ խեղդել են Շուրպաեւին, եւ հետո հրդեհել նրա բնակարանը՝ հետքերը վերացնելու համար: