Հայտնաբերվել են

23/03/2008

Մարտի 18-ին` ժամը 12:00-ին, օպերատիվ տվյալներն իրացնելիս, Ոստիկանության ՔՀԳ վարչության աշխատակիցների կողմից Երեւան քաղաքի Սարկավագի փողոցից բերման է ենթարկվել 1960-ին ծնված Արայիկ Մկրտչյանը, որը 1998-ի հունիսի 15-ից Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքի Պերվոմայսկայա շրջանի ՆԳՎ կողմից հետախուզվում էր սպանություն կատարելու կասկածանքով: ՀՀ Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ մինչ այդ` ժամը 11:30-ին, իր տնից բերման էր ենթարկվել նաեւ 1968-ին ծնված Արմեն Սաղոյանը, որ նույնպես հետախուզվում էր նույն գործով: Ա. Մկրտչյանի եւ Ա. Սաղոյանի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: