Ինչքան ենք խմում

23/03/2008

2007թ. ՀՀ է ներկրվել 10.989,3 տոննա սուրճ: ՀՀ Գյուղատնտեսության նախարարության մարկետինգի բաժնի պետ Սեյրան Իրիցյանն «Արմենպրեսին» ասել է, որ վերամշակված սուրճի 4369,8 տոննան սպառվում է հանրապետությունում, իսկ մնացած 6619,5 տոննան արտահանվում եւ վաճառվում է Վրաստանում, Ուկրաինայում եւ Ռուսաստանում: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության` 2007թ. ՀՀ է ներկրվել նաեւ 253,7 տոննա թեյ, որը վերամշակել եւ փաթեթավորել են մեկ տասնյակից ավելի ձեռնարկություններ: Վերամշակված 1 տոննա թեյը, այդ թվում` տեղական արտադրության դեղաբույսեր (ուրց, դաղձ), արտահանվել է, մնացածը սպառվել է ներքին շուկայում: Հաշվարկների համաձայն` ՀՀ յուրաքանչյուր շնչին բաժին է ընկնում տարեկան միջին հաշվով 1,4 կգ սուրճ եւ 80-100 գրամ թեյ: