Մերձավոր Արեւելքում Իրանի գործունեությունը սպառնում է այդ տարածաշրջանի կայունությանը: Այդ մասին երեքշաբթի երեկոյան Երուսաղեմում հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոն Մակքեյնը, որը պաշտոնական այցով Իսրայել է ժամանել որպես Սենատի պատվիրակության ղեկավար: «Իրանը հովանավորում, վարժեցնում եւ այլ եղանակներով օգնում է ծայրահեղական խմբերին: Այդ կապակցությամբ իմ անհանգստությունն աճում է Մերձավոր Արեւելքում իմ շրջագայության շարունակվելու համեմատ»,- ասել է նա Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ կայացած հանդիպմանը: Հրեական պետության ղեկավարն ընդգծել է, որ «ահաբեկչության, միջուկային զենքի եւ անպատասխանատու կառավարության զուգորդումն Իրանին սպառնալիք են դարձնում ամբողջ աշխարհի համար»: Մակքեյնը Իսրայել ժամանելուց անմիջապես հետո այցելել է Հոլոքոստի թանգարան: