Եղանակի տաքացման հետ կապված հրդեհներ են բռնկվել հանրապետության մի շարք հողատարածքներում: ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Փրկարար ծառայության հաղորդմամբ` մարտի 18-ին Իջեւանի գինու գործարանին հարակից տարածքում այրվել են 500 քմ մակերեսով մացառներ, Վայք քաղաքի Ղայալու կոչվող տարածքի սարալանջում` 10 հա խոտածածկ տարածք, Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի անտառում` 1000 քմ մակերեսով խոտ եւ ծառ: Նույն օրը` ժամը 11:33-ին, հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վահագնի գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 14:50-ին: Ա. Աբրահամյանին պատկանող անգարում այրվել են չգործող փայտամշակման արտադրամասի` 576 քմ մակերեսով հաստոցները եւ 600 հակ խոտ: