«Ժառանգություն» կուսակցությունը երեկ հայտարարություն է տարածել` հորդորելով իշխանություններին՝ անմիջապես վերացնել արտակարգ դրությունը: «Ժառանգությունը» նաեւ կոչ է անում անցկացնել մարտի 1-ի դեպքերի եւ դրա պատճառների ու հետեւանքների անհապաղ ու լիազոր հետաքննություն, որի «արդար եւ ամբողջական բացահայտումները կնպաստեն մեզանում ժողովրդավարության վերականգնմանը, ինչպեսեւ՝ իրական մեղավորների պատժմանը եւ մամուլի ազատության հաստատմանը»: