Թբիլիսիում արդեն 9 օր շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցները Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հրաժարականի պահանջով ստորագրահավաք են սկսել: «Հենց Նինո Բուրջանաձեն է մեղավոր, որ իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսությունն ընդհատվել է»,- հայտարարել է հացադուլի մասնակից, միասնական ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի պատգամավոր Գիա Տորտլաձեն: Ի պատասխան, Ն. Բուրջանաձեն հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ միայն մյուս պահանջները հանելու պայմանով: Հիշեցնենք, որ միասնական ընդդիմության առաջնորդները, բացի Ն. Բուրջանաձեի հրաժարականից, պահանջում են նաեւ նոր նախագահական ընտրություններ: