«Մինսկի խմբի համանախագահող 3 երկրները դեմ են քվեարկելու այս միակողմանի բանաձեւի նախագծին, որը սպառնում է թուլացնել խաղաղության գործընթացը»,- ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ-ի համանախագահների տարածած հայտարարության մեջ: Միաժամանակ նրանք «վերահաստատում են իրենց աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ այդպիսով չեն ճանաչում ԼՂՀ անկախությունը»: «Այն ժամանակ, երբ շփման գծի երկայնքով լուրջ բախումներ են տեղի ունեցել եւ արձանագրվել են մարդկային կորուստներ, երկու կողմերը պետք է ձեռնպահ մնան միակողմանի եւ մաքսիմալիստական գործողություններից թե՛ բանակցային սեղանի շուրջ, թե՛ դաշտում»,- ընդգծել են նրանք: