Հիվանդանոցում են

19/03/2008

ՀՀ Առողջապահության նախարարության համակարգի բոլոր բուժհաստատություններում ներկայում բուժվում է մարտի 1-ի դեպքերի հետեւանքով վիրավորված 12 տուժած, այդ թվում` 2 զինծառայող, 2 ոստիկան, 8 քաղաքացի: ԱՆ պաշտոնական կայքէջի տվյալներով, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժօգնություն է ստանում 4 տուժած, այդ թվում` 1 զինծառայող, 2 ոստիկան, 1 քաղաքացի, N2 բուժմիավորումում բուժօգնություն է ստանում 1 տուժած, N3 հիվանդանոցում՝ 1 տուժած: Նույն աղբյուրի համաձայն, «Էրեբունի» ԲԿ-ում բուժօգնություն է ստանում 3 քաղաքացի, «Արմենիա» ԲԿ-ում բուժօգնություն է ստանում 2 տուժած, որից 1-ը` վերակենդանացման, 1-ը` դիմածնոտային բաժանմունքներում, Լ. Միքայելյանի անվ. վիրաբուժության ինստիտուտում մնացել է 1 զինծառայող, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: