«Ազատության» հարցին` ո՞րն է համարվում «իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն», ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը պատասխանել է. «Եթե լուրը, լրատվության կոնկրետ այդ աղբյուրը չի հանգեցնում նրան, որ տեղի ունենան բախումներ, այլ ընդամենը քաղաքակիրթ եղանակով ինչ-ինչ հարցեր կծագեն. սրա հետ կապված որեւէ խնդիր չկա: Ամբողջ խնդիրն անհարկի բախումները, անհարկի զանգվածային անկարգությունները կանխելն է: Որեւէ այլ խնդիր դրվել չի էլ կարող»: Հարցին էլ, թե կա՞ արդյոք մարմին, որը կտարորոշի «ակնհայտ սուտ» եւ «իրավիճակը ապակայունացնող» տեղեկատվությունը, նա արձագանքել է. «Հրամանագիրն ընդամենը հնարավորություն է տալիս կառավարությանը: Կառավարությունն, իր հերթին, արդեն լիազորում է կոնկրետ մարմինների, որպեսզի նրանք արգելեն, կանխեն հրապարակումները»: