Նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանն առաջին անգամ հնարավորություն կունենա հանդիպելու ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հետ հունիսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական համաժողովում, որի շրջանակներում, ամենայն հավանականությամբ, կկայանա ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթաժողով: «Հույս ունենք, որ Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովի շրջանակներում տեղի կունենա ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում»,- երեկ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Դենիսովը` հավելելով, թե ԱՊՀ պաշտոնական գագաթաժողովը կկայանա սեպտեմբերի 26-ին Բիշքեկում: