Հայտնաբերել են-2

17/03/2008

ՀՀ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչությունից Կենտրոնականի բաժնում մարտի 13-ին` ժամը 12:25-ին, հաղորդում է ստացվել Իսակովի խճուղու մոտ, Հրազդանի կիրճում` զառիթափի վրա, զենք-զինամթերքի առկայության մասին: Ըստ Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության` օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի 20 նռնակ՝ պայթուցիչներով, լուսաազդանշանային 9 հրթիռ, «ՊԳ-7ՊՄ» տիպի 16 լիցք, ինքնաձիգի 4 պահունակ` փամփուշտներով, 8 տուփ 5,45 մմ տրամաչափի փամփուշտ՝ յուրաքանչյուր տուփում 30 հատ, 4 հատ կողմնացույց եւ հրթիռային սարք: Հայտնաբերված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: