«Նեզավիսիմայա գազետա» թերթի հարցին, թե ինչպես է ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը տեսնում Լեռնային Ղարաբաղի ապագան՝ որպես ինքնուրույն միավո՞ր, թե՞ ՀՀ կազմում, նախարարը պատասխանել է. «Թե որպես մարդու, թե որպես նախարարի՝ իմ պատասխանն է՝ անկախություն»: Գ. Պետրոսյանը նաեւ ասել է, որ երկու հայկական պետությունների գոյության մեջ որեւէ անսովոր բան չկա. «Չէ՞ որ կան արաբական երկրներ՝ ընդհանուր արմատներով»,- նկատել է նախարարը: