«Այսօր էլ զգացվում է, որ երիտասարդները կողմնակից են ազատ ու անկախ ապագայի համար պայքարին: Ինձ համար մի բան է պարզ. ղարաբաղյան շարժումը լուծեց եւ Արցախի ազատագրման, եւ ՀՀ անկախացման հարցը: Այդ երկու նպատակն էլ շարժման ընթացքում իրականացվեցին»,- երեկ հայտարարել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը` այսօրվա իրավիճակը նմանեցնելով 1988թ. շարժման հետ:
Սակայն, ըստ Ա. Հակոբյանի` այն ժամանակ շարժումը հաղթանակի հասավ համաժողովրդական հզոր ալիքի, միասնական պայքարի շնորհիվ, ինչն այսօր բացակայում է: