Ըստ «Ազատության»` 2009թ. փետրվարի 28-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը ՀՀ ԿԸՀ-ից ստացել է թվով 9 տեղամասերի վերաբերյալ նյութեր, որոնցով հայտնաբերվել են անհամապատասխանություններ փետրվարի 19-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ ստացված արձանագրությունների եւ դրանց քաղվածքների միջեւ: Ըստ Գլխավոր դատախազության կայքէջում տեղադրված տեղեկատվության, անհամապատասխանություններ են հայտնաբերվել մասնավորապես թիվ 9/18, 17/05, 20/04, 22/21, 22/22, 22/30, 24/18, 24/19, 38/62 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունների եւ դրանց քաղվածքի պատճենների միջեւ: Ստացված նյութերը նույն օրը ՀՀ գլխավոր դատախազն ուղարկել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, որտեղ դրանց հիման վրա հարուցվել է թվով 9 քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: