Տարան «Վարդաշեն»

29/02/2008

Փետրվարի 23-ին ՀՀ Ոստիկանություն բերման ենթարկված ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը եւ նրա եղբայր Վարդան Ջհանգիրյանը կալանավորված են: Գ. Ջհանգիրյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի (ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին եւ 316 հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասերով: Իսկ Վ. Ջհանգիրյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քր.օր.-ի 316 հոդվածի 2-րդ մասով: Ի դեպ, երեկ Գ. Ջհանգիրյանին տեղափոխել են «Վարդաշեն» ք/հ: Երեկ 2-ամսյա կալանք է տրվել նաեւ «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանին: