Դադարեցվել է «Նաիրիտի» դեմ հարուցված վարույթը

29/02/2008

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկվա նիստում քննել է «Երեւան ջուր» ընկերության դիմումն ընդդեմ «Նաիրիտ» գործարանի: Միաժամանակ հանձնաժողովը դադարեցրել է «Նաիրիտի» դեմ հարուցված վարույթը: Հանձնաժողովի մամուլի քարտուղարի հավաստմամբ` «Երեւան ջուր» ընկերությունը դիմել էր հանձնաժողովին` տեղեկացնելով, որ «Նաիրիտ» գործարանն առանց որեւէ տնտեսական հիմնավորման 2008թ. հունվարի 1-ից մատակարարվող 1 տոննա հեղուկ քլորի բացթողնման գինը սահմանել է 684.000 դրամ` նախկին 350.000-ի փոխարեն: Ընկերության դիմումում միաժամանակ հիշեցվել է, որ «Նաիրիտը» հանրապետությունում միակ հեղուկ քլոր արտադրողն է, ունի մենաշնորհային դիրք, հետեւաբար գործողությունը համարվում է գերիշխող դիրքի չարաշահում: Հարուցված վարույթի ընթացքում «Նաիրիտը» հանձնաժողովին տեղեկացրել է, որ ընդառաջելով «Երեւան ջուր» ընկերության խնդրանքին` հեղուկ քլորի 1 տոննայի բացթողնման գինը թողել է անփոփոխ` 350.000 դրամ: