Ցանկը մեծացել է

29/02/2008

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատակազմի մոնիտորինգի բաժինն այս օրերին արձանագրել է որոշ ապրանքատեսակների թանկացումներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում արդեն իսկ տեղի են ունեցել գների չհիմնավորված բարձրացմամբ արտահայտված գերիշխող դիրքի չարաշահումներ, հակամրցակցային համաձայնություններ, ինչի պատճառով սպառողները տուժել են, իսկ օրենքի խախտում թույլ տված տնտեսվարող սուբյեկտները խոշոր տուգանքների են ենթարկվել, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկվա նիստում նախազգուշացրել է տնտեսվարող սուբյեկտներին` զերծ մնալ հակամրցակցային համաձայնությունների կամ գերիշխող դիրքի չարաշահումների միջոցով գների չհիմնավորված բարձրացումներից: Հանձնաժողովի մամուլի քարտուղարի հավաստմամբ` մոնիտորինգի ենթարկվող առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների ցանկը հասցվել է 20-ի, պարբերականությունը` յուրաքանչյուր երկու օրը մեկ: