Դեռ 982 մլն-ն են վճարել

29/02/2008

ՀՀ առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերը 2007թ. տարեվերջին կազմել են 464 մլրդ 863 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 260 մլրդ 148 մլն դրամի դիմաց. աճը` 78.7%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` բանկերում բնակչությունից ներգրավված ավանդների մնացորդը 2007թ. տարեվերջին կազմել է 173 մլրդ 45 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 121 մլրդ 921 մլն դրամով (41.9 %): Անցած տարի առեւտրային բանկերի տոկոսադրույքները միջինում կազմել են 16.45 տոկոս` 2006-ի համեմատ նվազելով 0.8 տոկոսով: Ի դեպ, 2001թ. միջին տոկոսադրույքները կազմել են 27.4 տոկոս: Մինչեւ 1993թ. «Հայխնայբանկում» ավանդատու քաղաքացիների ավանդների դիմաց 2007թ. ընթացքում վճարվել է 982 մլն դրամ: Նախորդ տարի պետական պարտատոմսերի տեղաբաշխման եկամտաբերությունը 2006թ. համեմատ էական փոփոխության չի ենթարկվել եւ կազմել է 6.7 տոկոս: