Միացել են

26/02/2008

Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանն են միացել նաեւ ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության 3 պաշտոնյաներ: «Մենք ակնկալում էին, թե նախագահի ընտրությունը կընթանա միջազգային եւ եվրոպական չափանիշներին համապատասխան, եւ կապահովվի նախագահի օրինական ընտրություն, բայց տեղի ունեցան զանգվածային խախտումներ, եւ ընտրությունը չի կարող համարվել ազատ եւ արդար»,- ասված է հայտարարության մեջ: Լ. Տեր-Պետրոսյանին են միացել նախարարության Առեւտրի միջազգային կազմակերպության եւ Եվրամիության համակարգման վարչության պետ Վահագն Ղազարյանը, Միջպետական եւ միջազգային հարաբերությունների համակարգման վարչության պետ Զոհրապ Հովհաննիսյանը եւ Ակնագործության եւ ոսկեգործության գործակալության մասնագետ Արման Սարուխանյանը: