Մնաց Բուշը

26/02/2008

ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ երեկ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել են Չինաստանի նախագահ Խու Ցզինթաոն, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսը, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովը, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը, Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Հոսնի Մուբարաքը, Երուսաղեմի հայ պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը եւ ՌԱԿ Արեւելյան Ամերիկայի, Կանադայի շրջանային վարչության ատենապետ Բաբկեն Մկրյանը, Ռամկավար ազատական կուսակցության կեդրոնական վարչության ատենապետներ Մայք Խարապյանը եւ Հակոբ Անդրեասյանը, ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ Յան Կուբիշը եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը: