Դրական է գնահատել

26/02/2008

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Յան Կուբիշին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: Ըստ ՀՀ նախագահի լրատվական ծառայության հաղորդագրության` կողմերն անդրադարձել են ՀՀ նախագահական ընտրություններին եւ հետընտրական զարգացումներին: Սլովակիայի արտաքին գործերի նախարարի խոսքով, ընտրությունները եւս մեկ դրական քայլ էին դեպի երկրի ժողովրդավարական զարգացում: Հիմնվելով միջազգային կառույցների դիտարկումների եւ զեկույցների վրա, Յ. Կուբիշը նշել է, որ դրանցում արտացոլված է ընտրությունների որակը, եւ միջազգային դիտորդների գնահատմամբ՝ դրանք մեկ քայլ առաջընթաց էին անցած տարվա մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների համեմատ: ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը բարձր է գնահատել այս օրերին իշխանությունների կողմից դրսեւորվող զսպվածությունը: Յան Կուբիշը տեղեկացրել է, որ այս տարվա ընթացքում նախատեսվում է Սլովակիայի կառավարության առնվազն 3 անդամների այցը Հայաստան: