Խոչընդոտել է

26/02/2008

Ըստ «Արմենպրեսի»` Երեւանի Դավիթաշեն թաղամասում տեղակայված թիվ 5 ընտրատարածքում փետրվարի 23-ին` ժամը 16:45-ի սահմաններում, ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների արդյունքների վերահաշվարկ կատարելու ժամանակ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը, Անահիտ Ներսիսյանի հետ միասին, խոչընդոտել են ընտրական հանձնաժողովի բնականոն աշխատանքներին. նրանք ինքնագլուխ պատռել են թիվ 5/21 ընտրական տեղամասի քվեաթերթիկների կնքված պարկը, որտեղից հանել են քվեաթերթիկները եւ չեն ենթարկվել հանձնաժողովի անդամների օրինական պահանջներին, որի հետեւանքով հնարավոր չի եղել ավարտել քվեարկության արդյունքների վերահաշվարկը: ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ դեպքի առթիվ հարուցվել է քր.գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, կատարվում է նախաքննություն: