Հանդիպել են

26/02/2008

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հանդիպել է ԱՊՀ գագաթաժողովին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ փաստել, որ ռուսաստանցի ներդրողներն ակտիվանում են Ադրբեջանում: Կրեմլի մամլո ծառայության հավաստմամբ` Պուտինն ու Ալիեւը հանդիպման ընթացքում քննարկել են նաեւ ԼՂՀ հիմնախնդիրը: ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն հաստատել է այս տեղեկությունը` ասելով. «Այդ թեման քննարկվել է, բայց առանց մանրամասների: Վլադիմիր Պուտինը հավաստել է, որ այն չափով, ինչ չափով կպահանջվեն Ռուսաստանի ջանքերը, մենք պատրաստ ենք մասնակցել տարատեսակ կոնսուլտացիաների»: