Ոստիկանությունը միջոցներ կձեռնարկի

26/02/2008

«Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով հաղթող ճանաչված ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Ոստիկանությունը միջոցներ կձեռնարկի, եթե ընդդիմության բողոքի ցույցերի մասնակիցները խախտեն օրենքը: Նա չի կարծում, թե փետրվարի 19-ի ընտրությունները չեղյալ հայտարարելու եւ նոր ընտրություններ անցկացնելու` ընդդիմության պահանջն օրինական է: «Մենք ստացել ենք միջազգային դիտորդների եւ օտարերկրյա պետությունների դեսպանությունների դրական գնահատականը,- ընդգծել է նա,- Մենք պետք է համոզենք ցուցարարներին` չխախտել օրենքը եւ կարգուկանոնը, չխախտել այլոց իրավունքները: Սակայն եթե նրանք, այնուամենայնիվ, դա անեն, ապա իրավապահ մարմիններին հարկ կլինի վերականգնել օրենքը եւ կարգուկանոնը»: Ի դեպ, երեկ իրավապահ մարմինները ծանուցագիր են ուղարկել հանրահավաքի կազմակերպիչներին` զգուշացնելով, որ հանրահավաքն արտոնված չէ: Սակայն հանրահավաքի կազմակերպիչները հրաժարվել են ստորագրել ծանուցագիրը: