28 մլն դոլար` «Զվարթնոցին»

26/02/2008

«Զվարթնոց» օդանավակայանում մեծ ներդրումներ եւ լայնածավալ աշխատանքներ են իրականացվում անվտանգության, մասնավորապես, հակահրդեհային համակարգի զարգացման ուղղությամբ: ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ հակահրդեհային միջոցառումների իրականացման համար օդանավակայանի հավատարմագրային կառավարիչ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից կներդրվի 28 մլն դոլար: «Օդանավակայանն արդեն ունի 3 բարձրակարգ մեքենաներ, որոնք տեխնիկապես խիստ հագեցած են, եւ որոնց միջոցով կարելի է շատ արագ արձագանքել վթարա-փրկարարական աշխատանքների ժամանակ»,- նշել է նա: